Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելի անունը
15 տարի շարունակ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշային ցանկի առաջին տեղում էր բրազիլուհի Ժիզել Բունդխենը։
37-ամյա մոդելին այժմ եկել է փոխարինելու նոր սերնդի ներկայացուցիչը։ Այս տարի ցուցակը գլխավորում է Քենդալ Ջեները։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 22 մլն դոլար, այդ թվում շնորհիվ Estée Lauder-ի, Adidas-ի եւ La Perla-ի հետ կնքած խոշոր պայմանագրերի։
Ժիզելն իր տարեկան 17,5 մլն եկամուտով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Երրորդ տեղում Քրիսի Թեյգենն է, ով վաստակել է 13.5 մլն դոլար։
Տասնյակում են նաեւ հայտնի քույրեր Ջիջի եւ Բելլա Հադիդները։ Ջիջին վաստակել է ինը, իսկ Բելլան ընդամեն վեց մլն դոլար։ Ցանկում են նաեւ Կարլի Քլոսը, Ադրիանա Լիման, Ռոզի Հանինգտոն-Ուայթլին եւ ամենահայտնի plus-size մոդել Էշլի Գրեմը։


