Նոր զարգացումներ. Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է՞ խնդրել Ֆրանսիայում
Մոսկվայի Չերկիզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է Mash պորտալը։ Իսմայիլովը ֆրանսիական հատուկծառայությունների հետ զրույցում հայտարարել է, որ ինքն իբրև թե կոմպրոմատ ունի Ռուսաստանի բոլոր ուժային գերատեսչությունների գործող պետերի դեմ։ Եթե իրեն ապաստան տրամադրեն, ապա խոստանում է ողջ տեղեկատվությունը փոխանցել Ֆրանսիային։ Սակայն նրա փաստաբան Մարինա Ռուսակովան հայտնել է, որ գործարարը քաղաքական ապաստան չի հայցել Ֆրանսիայից։ Նա չի հստակեցրել, թե ներկայում որ երկրում է գտնվում Իսմայիլովը։
