Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Վճիռը կայացրել է նախկին Հարավսլավիայի ռազմական հանցագործությունների հարցերով Հաագայի դատարանը՝ նախկին գեներալին մեղավոր ճանաչելով ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հանցագործություններից գլխավորը, որն իրականացվել է Ռատկո Մլադիչի հրամանով, Սրեբրեննիցայի կոտորածն է, որտեղ 1995 թվականին սպանվել են ավելի քան 7000 մուսուլմաններ՝ տղամարդիկ և տղաներ։ Մլադիչը հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները։ Նա դատարանում ասել է, որ պարզապես պաշտպանել է իր ժողովրդին քաղաքացիական պատերազմի ժամանակ։
