Սոչիում ընթանում է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը
Սոչիում ընթանում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռուհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռակողմ հանդիպումը։ Բանակցություների ընթացքում կքննարկվի սիրիական կարգավորումը՝ հաշվի առնելով Աստանայի ձևաչափում համատեղ աշխատանքը։ Պուտինի խոսքով՝ եռակողմ հանդիպումը կոչված է ամրապնդելու և զարգացնելու Սիրիայում դրական փոփոխությունները։ Հանդիպման արդյունքներով առաջնորդները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։
