Թբիլիսիում հատուկ գործողությունն ավարտվել է. զոհվել է 1 հատուկջոկատային. video
Այսօր առավոտյան Թբիլիսիում անցկացված հատուկ գործողության ժամանակ վիրավորված Վրաստանի Պետանվտանգության ծառայության Հատուկ օպերատիվ վարչության աշխատակիցը մահացել է կլինիկայում։ Այս մասին հայտնում է «Գռուզիա Օնլայնը»։ Հատուկ գործողությունը, որն անցկացվել է մայրաքաղաքի վանական Գաբրիել Սալոսկու անունը կրող փողոցի շենքերից մեկում մոտ 24 ժամ, ավարտվել է։
