ԻՊ-ը Թուրքիայում եզդի կանանց է վաճառում
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ), Շանլըուրֆա (Ուրֆա) և Անկարա քաղաքներում «ստրուկների շուկա» է հիմնել, որտեղ վաճառում է եզդի կանանց և երեխաների: Այս մասին գրել է ռուսական «Sputnik» լրատվական գործակալության արաբալեզու ծառայությունը: ԻՊ-ը Սիրիայում և Իրաքում պարտվվելուց հետո այնտեղի «ստրուկների շուկան», որտեղ վաճառում էր գերի վերցրած եզդի կանանց, տեղափոխել է Թուրքիա:
