Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն Ռուսաստանը. Էրդողան
Միայն Ռուսաստանը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Ավելի վաղ ես քննարկեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Պուտինի հետ, և նա ինձ ասաց, որ Ռուսաստանը անում է ամեն հնարավորը` այդ խնդրի լուծման համար: Կրկին կոչ եմ արել ՌԴ նախագահին` ավելի ուշադիր լինել հինգ շրջանների վերադարձի հարցի նկատմամբ, քանի որ միայն Ռուսաստանը կարող է լուծել այդ խնդիրը: Ես այս հարցը կրկին բարձրացնելու եմ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ» – ասել է Էրդողանը:
