Ուսանողներին առաջարկվել է
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, խոսելով Ազգային ժողովում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ կլոր սեղան քննարկման արդյունքների մասին, ասաց՝ կան հարցեր, որոնք լուրջ քննարկման կարիք ունեն: Նա նշեց, որ ուսանողներին առաջարկում են հավաքել իրենց բոլոր առաջարկությունները, փաստաթղթավորել ու դրանք ներկայացնել կառավարություն, մասնավարեպես, Կրթության և գիության և Պաշտպանության նախարարություններ: Ինչպես նաև ՊՆ, ԿԳՆ նախաձեռնության մասնակցությամբ կազմել աշխատանքային խումբ, որը սկզբունք առ սկզբունք, դետալ առ դետալ կքննարկի առաջարկությունները՝ կառավարության որոշումներով և ենթաօրենսդրական ակտերով այս հարցերին լուծում տալու և կոնսենսուսի հասնելու համար:
