Թբիլիսիում պայթյուններ և հրաձգություն է տեղի ունենում. կա զոհ. video
Թբիլիսիում‚ որտեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում‚ պայթյուններ են լսվել և ինտենսիվ հրաձգություններ են տեղի ունենում: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում կատարելով տեղական Рустави 2 հեռուստաալիքին: ԶԼՄ-ների տվյալներով հատուկ ծառայությունը գրոհում է այն տունը‚ որտեղ ահաբեչյության մեղադրյալներն են գտնվում: Նշված է‚ որ ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է:
