Թուրքիային Ս-400 համակարգերի առաջին մատակարարումը կիրականացվի 2019 թվականին
Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին մատակարարումը կիրականցվի 2019 թվականին: Ինչպես նոյեմբերի 22-ին հայտնել է A Haber հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին։ «Ս-400-ի առաջին մատակարարումը կլինի 2019 թվականին»,- մեջբերում է հեռուստաալիքը նախարարի խոսքը: Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել Ս-400 համակարգերի ձեռքբերման եւ դրանց դիմաց կանխավճարի մուծման վերաբերյալ:
