Ռուս գործարարը մեղադրվում է փողերի լվացման մեջ
Ռուս սենատոր Սուլեյման Կերիմովը‚ ով Նիցցայում ձերբակալվել է հարկեր չվճարելու համար‚ իր մեղքը չի ճանաչում: Այս մասին հայտնում է Россия 24-ը: Հեռուստաալիքի տեղեկություններով Ֆրանսիայի տարածքում Կերիմովը գտնվում է սև ցուցակում՝ առանց դիվանագիտական անձնագրի: Այս տեղեկությունը նաև հաստատել է РИА Новости-ն՝ Դաշնության Խորհրդում: Նոյեմբերի 21-ին հայտնի է դարձել‚ որ Կերիմովը ձերբակալվել է Նիցցայում ֆրանսիական ոստիկանության կողմից: Սենատորին մեղադրում են փողերի լվացման մեջ: Նշենք‚ որ Սուլեյմաբ Կերիմովի ունեցվածքը Forbes-ը գնահատել է 6.3 մլրդ դոլլարով
