Աջակցե՛ք Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում. Բաց նամակ-դիմում

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը Արդվի գյուղի անունից բաց նամակ- դիմում է ուղղել Լոռու մարզից ընտրված և լոռեցի ՀՀ ԱԺ պատգամավորներին` խնդրելով աջակցել Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում: Բաց նամակ-դիմում գրված է. «Լոռու մարզից ընտրված և լոռեցի հարգելի ՀՀ ԱԺ պատգամավորներ` Վահրամ Բաղդասարյան, Կարեն Կարապետյան, Էդուարդ Շարմազանով, Արկադի Համբարձումյան, Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Վանիկ Ասատրյան, Արմենուհի Կյուրեղյան, Լոռու մարզի Արդվի գյուղի բնակչությունը դիմում է Ձեզ` որպես լոռեցիների, օգնության ակնկալիքով: «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ն ցանկանում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում, ինչով վտանգի տակ է դնում Արդվի գյուղի բնակչության առողջությունը և գոյությունը: Այս գործընթացին դեմ առնելու համար 2017 թ-ի հուլիսի 26-ին Արդվի գյուղը փակեց գյուղ տանող ճանապարհը «ՄԻՌԱՄ» ընկերության առաջ: Արտահայտելով իրենց կամքը` արդվեցիները «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ին մերժելու պահանջով դիմեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որի տակ ստորագրել է 94 բնակիչ, այսինքն` գյուղի ողջ հասուն բնակչությունը: Ներկայումս ընկերությունը կատարել է խորամանկ քայլ` Արդվու վարչական տարածքում գտնվող 146 հա տարածքը դուրս բերելով նախագծից և փոխարենը թողնելով Մղարթի 54 հա տարածքը: Այդ հողերը Մղարթի բնակելի տներից գտնվում են 3.4 կմ հեռավորության վրա, իսկ Արդվու բնակելի տներից` 2.2 կմ: Ռելիեֆի առանձնահատկությունից ելնելով` Արդվին գտնվում է անմիջապես հանքերևակման ազդեցության գոտում, այդ տարածքից հոսող աղբյուրներից է օգտվում Արդվու բնակչությունը, այդ տարածքով հոսող անձրևաջրերը հոսում են դեպի Արդվու արոտավայրերը: Շեկաղբյուրի հանքերևակումը ոսկի-բազմամետաղային է, ինչը նշանակում է, որ հանքաքարի պարունակության մեջ հիմնական տարրերը կապարը և ցինկն են, իսկ մյուս տարրերն ուղեկցող տարրեր են (ոսկի, արծաթ, պղինձ, բիսմուտ, սելեն, թելուր, արսենիում (մկնդեղ), ծարիր, լանտանոիդների խմբի մետաղներ և այլ տարրեր, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար և անկառավարելի կդարձնեն մեր ջրերի և հողերի աղտոտումը դրանցով: «ՄԻՌԱՄ» ընկերությունը, առանց Արդվի գյուղին տեղեկացնելու, սույն թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քննարկում է անցկացրել Մղարթ գյուղում և, ստանալով Մղարթի նախնական համաձայնությունը, Շեկաղբյուրի ծրագրի փաստաթղթերն ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարություն բնապահպանական փորձաքննության: Բնապահպանության նախարարությունն ընդունել է «ՄԻՌԱՄ»-ի հայտը փորձաքննության` ճանաչելով նաև Արդվի գյուղը` որպես Շեկաղբյուրի ծրագրի ազդակիր բնակավայր: Շեկաղբյուրի ծրագրի հանրային 2-րդ լսումները նշանակված են սույն թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղարթում: Այսպիսով, Արդվի գյուղի բնակիչների բացասական կարծիքը, որը նաև հաստատված է փաստաթղթերով, անտեսվել է: «ՄԻՌԱՄ» ընկերությունը խախտել է Արդվի գյուղի`որպես ազդակիր բնակավայրի տեղեկացված լինելու իրավունքը և որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունքը: «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ի կողմից Շեկաղբյուրի ծրագրի իրականացման արդյունքում կխախտվեն մեր հիմնարար իրավունքները. առողջության և առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը: Այս խնդիրն ավելի է սրվել համայնքների խոշորացման արդյունքում, քանի որ Արդվին կորցրել է իր ինքնուրույնությունը, և անորոշ է, թե ինչ որոշում կկայացնի խոշորացած Օձունը այս հարցի վերաբերյալ: Այսպիսով, «ՄԻՌԱՄ» ընկերության նման գործելաոճը նպաստում է ներհամայնքային կոնֆլիկտների սրմանը և համայնքների խոշորացման ծրագրի ձախողմանը: Արդվեցիները դիմում են ձեզ, որպեսզի դուք, որպես ժողովրդի ընտրյալներ, աջակցեք Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում: Թույլ չտանք Հայաստանի էկոլոգիապես մաքուր եզակի գյուղերից մեկի` Արդվիի թունավորումը հանքարդյունաբերական արգասիքներով»: «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ 22.11.2017թ.

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am