Ռեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը

«Հրապարակ» գրում է ․ Մարտի 19-ին Ագրարային համալսարանում ռեկտոր են ընտրելու: Առաջադրվել է 4 թեկնածու` դոցենտներ Արեւիկ Ազիզյանը, Հայկ Ղազարյանը, ՍԱՏՄ պետի նախկին տեղակալ Սոնա Ծառուկյանը եւ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը: Համալսարանում վստահ են՝ Զաքոյանի ընտրության հարցը լուծված է․ նրան աջակցում է ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանը 2024թ. վերջին փոխել է հոգաբարձուների խորհրդի 4 անդամի, որոնք բարձրաձայնում էին համալսարանի խնդիրների մասին: Նոր անդամներից մեկը նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանն է, մյուս 3-ը՝ Զաքոյանի եւ Ուռուտյանի մտերիմները: Եվս մեկը բուհի «Ակբա ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանն է: Կառավարության ներկայացրած 5 անդամից 3-ը ԿԳՄՍՆ աշխատակիցներ են (փոխնախարար Ա. Սվաջյան, վարչության պետեր Ա. Պողոսյան եւ Լ. Գրիգորյան):

Խորհրդի անդամ 5 դասախոսները, 2018թ. սկսած, իրենց բոլոր քվեարկություններով ապացուցել են նվիրվածությունն Ուռուտյանին ու Զաքոյանին: Խորհրդի 5 անդամ ուսանող ներկայացրել է ուսխորհուրդը, որի նախագահն է Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկ Ալիյանը, որը սերտ հարաբերություններ ունի իշխանությունների հետ: Խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն է` Ուռուտյանի նախկին ուսանողը: Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նիստը պատրաստվում են անցկացնել փակ, արգելելով լրագրողներին՝ նկարահանելու նիստի ընթացքը: Նշենք, որ Ագրարային համալսարանի հետ կապված քրեական վարույթներ կան նախաձեռնված, որոնց ճակատագիրը դեռ պարզ չէ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 18․ 03․ 25 թ համարում։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am