Քննարկմանը՝5 հոգի
ԱԺ-ում մեկնարկել է տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ բողոքող ուսանողների, կառավարության եւ ԱԺ-ի ներկայացուցիչների միջեւ կլոր-սեղան քննարկումը: Նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ հարգելով այսօր ականի պայթյունից զոհված երեք զինվորների հիշատակը, նաև հիշեցին արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը: Քննարկումը նախագահում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ուսանողներից ներկա են հինգ հոգի: Ներկա են նաեւ Արտակ Զաքարյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։
