Թրամփը հնդկահավերի ներման արարողություն է անցկացրել/տեսանյութ/
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին նշվելիք Գոհաբանության տոնի նախօրեին առաջին անգամ ներում է շնորհել երկու հնդկահավի և ազատել նրանց կերակուր դառնալու հնարավորությունից։ «ԱՄՆ-ի գլխավոր հնդկահավ» տիտղոսին արժանացել է Դրամստիք անունով թռչունը։ Թրամփը ներել է նաև Ուիշբոուն անունով հնդկահավին, որն արարողությանը ներկա չի գտնվել։Նախագահի նստավայրի Վարդագույն այգուց միջոցառման հեռարձակումն իրականացրել է Սպիտակ տունը։
