Թրամփը՝Պուտինի հետ հրաշալի հեռախոսազրույց ունենալու մասին
«Ես ու Վլադիմիր Պուտիը հրաշալի զրույց ենք ունեցել: Մենք խոսել ենք Սիրիայից, իսկ դա շատ կարեւոր է, խոսել ենք Հյուսիսային Կորեայից»,-պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Ֆլորիդա մեկնելուց առաջ: Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել էին, որ 2 նախագահների զրույցը տեւել է մեկ ժամից ավելի: Համաձայն հաղորդագրության, նրանք խոսել են սիրիական, ուկրաինական խնդիրների շուրջ, Հյուսիսային Կորեայի հարցի մասին, ինչպես նաեւ ահաբեկչության կանխարգելման ու վերացման:
