Ռուսաստանը և Ալժիրը միակարծիք են Լիբիայի հարցում
Ռուսաստանը և Ալժիրը միակարծիք են, որ Լիբիայի պետականությունն անհրաժեշտ է վերականգնել համազգային երկխոսության կազմակերպման ճանապարհով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հետ բանակցությունների արդյունքում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: «Մեզ համար կարևոր էր լսել Ալժիրի նախագահի և մեր մյուս զրուցակիցների գնահատականը Լիբիայի իրադրության վերաբերյալ, որտեղ ջանքեր է գործադրվում հաղթահարելու պետականության խորագույն ճգնաժամը, որը սկսվել է 2011 թվականին լիբիական կառավարության դեմ ՄԱԿ-ի անօրինական գործողության հետևանքով: Այդ ավանտյուրայի հետևանքները մինչև հիմա զգացվում են Սահելի շրջանում, որտեղ դիտվում է անկայունացման միտում, այդ թվում՝ զինյալների ներթափանցմամբ և Լիբիայից զենքի հոսքով»,- ասել է Լավրովը: Նրա խոսքերով` «մեր ընդհանուր դիրքորոշումը կայանում է նրանում, որ Լիբիայի պետականությունն անհրաժեշտ է վերականգնել համազգային երկխոսություն կազմակերպելու ճանապարհով, որին կմասնակցեն առանց բացառության բոլոր ուժերը. քաղաքական, ռազմական, որոնք այժմ Լիբիայում գոյություն ունեն»:
