Սուս մնացեք, որ ես խոսում եմ․ Լևոն Քոչարյանը` ՔՊ-ական պատգամավորին (video)

«Երբ մենք վտանգների մասին խոսում ենք, դուք փորձում եք տեղափոխել պատերազմ թե խաղաղության դիսկուրսի մեջ։ Մենք ամեն դեպքում գործ ունենք մի երկրի հետ, ում հետ երկար տարիներ ունեցել ենք կոնֆլիկտ։ Այդ երկրին աջակցում է մի մեծ երկիրը, որը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը քնած հային սպանողին հերոսացրել է, ով տարեց դիակներ է պղծել, դրանք հրապարակել և շատ ու շատ այլ բաներ։ Էթնիկ զտման է ենթարկել մեր հայրենակիցներին՝ մինչ այդ շրջափակման մեջ պահելով, սովի մատնելով, ու հիմա շարունակում է ցինիկաբար դատել մեր հայրենակիցներին աշխարհի բոլորի առջև՝ խախտեով մարդու իրավունքները, համամարդկային նորմերը»,- այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խորհրդարանում քննարկման ժամանակ դիմելով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

«Էս հարցերը, որ մենք բարձրացնում ենք, նորմալ ու բնական է։ Մենք երբեք դեմ չենք եղել խաղաղությանը։ Մենք ասում ենք՝ դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, իրենք նման բան չեն արել և ես շատ կասկածում եմ, որ էս պայմանագրով անելու են դա քառակուսի կիլոմետրով։ Նիկոլ Փաշինյաը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում ու նշել կոնկրետ քառակուսի կիոմետր։ Իրենք դրան զուգահեռ նույնը չեն անում։

Դուք վերադարձրել եք բոլոր գերիներին, նրանք նույնը չեն արել։ Սահմանադրության մասով իրենց այսպես կոչված «մտահոգությունները» փարատելու համար ձեր ՍԴ-ն որոշում է կայացնում, դրանից չեն հանգստանում, խոսում եք նոր սամանադրություն ընդունելու մասին։ Դրան զուգահեռ, Ադրբեջանի սահմանադրությունը, ինչպես ասացիք, ունի պահանջներ մեզ հետ կապված, դրանից շատ թեթև ակնարկում եք՝ վախվորած վիճակում։

Հետ եք քաշում մեր դիրքերը Տավուշում սահմանազատման գործընթացի արդյունքում ու իրենց կողմից անգամ խոսք չկա, որ պատրաստվում են հետ գնալ էն տարածքներից, որ օկուպացրել են։

Նրանք խոսում են 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, մեր իշխանությունները վախենում են բարձրացնել արցախահայության վերադարձի հարցը, թեման պահել օրակարգում, էն դեպքում, երբ աշխարհում գրեթե բոլոր հիմնական երկրները այս մասին խոսում են։

Մեր մտավախությունները օդից չեն։ Էս ճանապարհին իրենք ստանում են ինչ ուզում են ու, ի վերջո, էն վտանգները, որ մեր երկրի գլխին կանգնած են, շարունակում են մնալ։

Իրենց կողմից չի երևում էն խաղաղասիրությունը, ինչպես որ ձեր կողմից է։ Ու բնական է, որ հայ ժողովրդի մեջ էս կասկածները լուրջ են։ Մենք անընդհատ տեսնում ենք այս իշխանությունների համաձայնեցումը նրանց պահանջներին ու հակառակը չենք տեսնում։ Կներեք, եթե ձեր լավատեսությունը չենք կարողանում կիսել ու բնական ձևով էս հարցերը առաջ են գալիս»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանում մեղադրանքներ հնչեցրեց նախկին իշխանություններին, որ հարցը չեն լուծել և եկել-հասել է «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությանը։

Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Փաստորեն, ձեր խոսքերից ստացվում է՝ Արցախն ընդհանրապես պետք է իր ինքնորոշման համար չպայքարեր։ Ինքնորոշման ամրագրումը, որն իրենք արել են, էն ռազմական հաջողությունները, որ ունեցել ենք, ու նաև հետո դիվանագիտական ճամբարում ունեցել ենք, սա շարունակական աշխատանք էր, ու ամեն հաջորդ իշխանություն պետք է փորձեր էդ քարի վրա մի հատ ավել քար ավելացնել։ Այնինչ դուք եկել եք ու էդ ամողջ պատը փլել-գցել եք մի կողմ, ձեր զրոյական կետերով, պատերազմով, Պրահայում ճանաչելով։

Շատ ճիշտ է, պատմությունն իր գնահատականը տալու է, ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ, ում օրոք է այս ամենը տեղի ունեցել, ինչի արդյունքում է տեղի ուեցել։ Միշտ էլ կարելի է ինչ-որ բան ավերել, վերացնել ու հետին թվով փորձել սրբագրել, թե՝ կարելի էր էս ժամանակ էս լիներ։ Փաստացի կար էին ինչ կար։ Բայց եկեք նայենք՝ 96-ից ինչի ենք հասել, երբ ոչ մեկ չէր ուզում խոսել ինքնորոշման իրավունքի մասին, հետո դա մենք էդ սկզբունքը ամրագրել ենք, համանախագահների կողմից ներկայացված։ Բա մի բան էլ ձեր կողմից ավելացնեիք»։

դիտվել է 904 անգամ
Լրահոս
Պապոյանը խեղաթյուրում է իրականությունը, կեղծ խաղաղությամբ թմրեցնում հայ հանրության զգոնությունը. լրագրող Ուկրաինայի վերաբերյալ ամենաբարդ հարցերի լուծումն ակնկալվում է բանակցությունների վերջում․Պետքարտուղար Մոլագարի աշխատաոճը խափանվում է Ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, հայհոյախառն բառերով ծեծում էին Մայր Աթոռի դուռը, իսկ մենք պաշտպանում էինք. Տեր Սարգիս Ակամա բարենորոգիչ Նիկոլը Վերաքննիչն արձանագրել է՝ Տեր Զորայր Կարապետյանի իրավունքները խախտվել են Քանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Մեքենաներ են բախվել, ճանապարհը ամբողջությամբ փակվել է Բաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված Արցախի նախկին պաշտոնյաները Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի, աղոթք կհնչի ազատազրկված հոգևոր հայրերի համար 68-ամյա հետիոտնը վրաերթի է ենթարկվել Ռուսաստանի դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը Պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին «Գաղտնի»՝ ՍիվիլՆեթի, «բաց»՝ Civic-ի համար. ԱԱԾ-ն ընտրովի է տրամադրում Եզրաս արքեպիսկոպոսի գործը Լեհաստանը շահագործումից հանված խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ կփոխանցի Ուկրաինային Եկեղեցին միշտ ծառայել է պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահի․ Հայր Ասողիկ Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարում Եպիսկոպոսաց ժողովի գումարումը. համապատասխան հանձնարարականներ են տրվել Անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում․ Նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ-ն․ Մանուկյան ՀՀ ԱԱԾ-ն վաղուց արդեն գոյություն չունի, Նիկոլի ձեռքում բութ գործիքի է վերածվել․ փորձագետ Պետական գաղտնիքի «ընտրովի գաղտնազերծում», ԱԱԾ–ի «տեղեկատվությունը»՝ ներքաղաքական պայքարի գործիք «Երբեք մի դատեք այն մարդուն, որի ճանապարհը դուք չգիտեք»․ Մարի Պետրոսյան Վեդիում եղբայրները ներխուժել են իրենց մորեղբոր բնակարան, ապա կանչել իրենց բարեկամ փաստաբանին՝ հաշիվ մաքրելու ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը. BBC Եթե այդ փաստաթուղթն իրական է, ապա Եզրաս սրբազանը գործել է հանուն իր պետության անվտանգության․ Արսեն Բաբայան Բլոգեր Օնիկ Հարությունյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am