Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԶՈւ-երի ԳՇ ղեկավարները նոր պայմանավորվածություն են ձեռք բերել
Սոչիում կայանալիք եռակողմ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովին ընդառաջ երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարներ Վալերի Գերասիմովը, Մոհամմադ Բաղերին և Հուլուսի Աքարը նոր պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին տեղեկանում ենք ռուսական Взгляд պարբերականից: Աղբյուրը փոխանցում է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի տարածքում մնացած «Իսլամական պետություն» և «Ջեբհադ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վերջին խմբերի ամբողջական վնասազերծման, ինչպես նաև Իդլիբ նահանգում գտնվող անվտանգության գոտում ռազմական համակարգման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկման մասին:
