Գյումրվա ժամանակակից Էրքյուլ Պուարոն Սահակ Մինասյանն է. Գագիկ Համբարյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շիրակի պետական համալսարանում վերջին աղմկահարույց զարգացումներից հետո տիրող մթնոլորտին: Վերջին նորամուծություններից, ըստ Համբարյանի, մեկն այն է, որ նա կիրակի օրերին «խաշ փարթիներ» է կազմակերպում բուհում: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ: Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, «դավադրությունների տեսության» սիրահար Սահակ Մինասյանը «կոլխոզնիկների, սովխոզնիկների եւ պրոլետարիատի բազմաթիվ ներկայացուցիչների խնդրանքով» այսօր կրկին մամլո ասուլիս էր հրավիրել ... Միամիտ մամլո ասուլիսների սույն սիրահարի զավեշտալի «բացահայտումներն» ուղղակի ծիծաղելի են ... Սեփական հանցագործությունները մեղմելու նպատակով, «խելացի դեմք» ընդունելով` Սահակ Մինասյանը հիմա էլ հայտարարում է, որ, նախ մենք պատվեր ենք կատարում՝ չնշելով մեր պատվիրատուի անունը եւ երկար տարիներ փաստեր ենք հավաքել նաեւ նախկին ռեկտորի դեմ, իսկ բուհի խնդիրներն էլ 5-6 տարվա վաղեմություն ունեն ... Հատուկ նշեմ, որ բացարձակապես կրկնվելու նպատակ չունեմ եւ չեմ էլ անդրադառնա Սահակ Մինասյանի զազրախոսություններին, քանի որ բազմիցս ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ անդրադարձել եմ դրանց եւ բազմիցս բացահայտել եմ ռեկտորի ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ... Նախ, ամեն մարդ իր արշինով է չափում դիմացինին... Եթե Սահակ Մինասյանին ոմանք օգտագործել են եւ մինչեւ հիմա օգտագործում են, ապա դա չի նշանակում, որ մեզ էլ կարող են օգտագործել... Սահակ Մինասյանը շատ լավ գիտի, թե ինչն էր այս ամենի պատճառը...Եթե ցանկություն ունի, ապա կհանրայնացնեմ... Մեր կողմից բարձրաձայնած ԲՈԼՈՐ խնդիրները վերաբերում են վերջին մի քանի ամիսներին...Ի՞նչ 5-6 տարվա մասին է խոսում Սահակ Մինասյանը...5-6 տարի առաջ բուհում ոչ ոք ինտեգրված ուսուցում չէր փորձել կիրառել,50 տոկոսով չէր կրճատում,այսպես կոչված, թերբեռնված կուրսերի լսարանային ժամերը, չէր ոչնչացնում համալսարանի գրադարանային ֆոնդի կեսից ավելին, չէր փորձում չեղարկել ուսանողների վարձավճարների զեղչերը եւ առանց ամոթի, հիմա մամլո ասուլիս տալով, հայտարարում, որ այդ խնդիրը շինծու են եղել, առանց լիցենզիաների մասնագիտություններ չէր բացի եւ այլ ապօրինություններ ու հանցագործություններ չէր անի, որոնց մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք ... Ի դեպ, այդ ապօրինությունների եւ հանցագործությունների մասին բարձրաձայնում է նաեւ պարոն Մինասյանի մտերիմ ընկերը՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ով այդ ամենը անվանում է «թերություններ» ...Հետաքրքիր է, ի՞նչ կապ ունի այս ամենը 5-6 տարի առաջվա հետ, որի մասին, ի դեպ, երեւի լավատեղյակ են ռեկտորը եւ իր յուրայինները, քանի որ մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել բուհում այդ ժամանակ... Ծիծաղելին այն է, որ Ագաթա Քրիստիի ստեղծած գրական հերոս՝ դետեկտիվ Էրքյուլ Պուարոյի «շապիկը հագած» Սահակ Մինասյանն այնքան դիլետանտ է, որ շատ արագ բացահայտում է սեփական պրիմիտիվությունը...Հիմա էլ Սահակ Մինասյանը փորձում է «պաշտպանել» նախկին ռեկտորին, որին մինչ այդ մեղադրում էր նախկինում կատարված «հանցանքների» մեջ, իսկ հիմա ինչ-որ անանուն մեկին է մեղադրում դրանց մեջ...Սահակ Մինասյանի այս պրիմիտիվ խաղը հատուկ նպատակ ունի. իբրեւ թե պաշտպանելով նախկին ռեկտորին` փորձում է ապացուցել, որ վերջինս լավ չի աշխատել, եթե նրա օրոք ապօրինություններ են եղել...Գյումրվա ժամանակակից դետեկտիվ Էրքյուլ Պուարո-Սահակ Մինասյանի հագին շատ մեծ է Ագաթա Քրիստիի գրական հերոսի շապիկը ...Վերջինս այսքան պրիմիտիվ չի եղել իր հաշվարկներում ... Կամ էլ Սահակ Մինասյանը այս թատերական ներկայացումը կազմակերպել էր լրագրողների եւ իր երկրպագուների համար...Իսկ եթե նա իրոք մեղավորներին գիտի, ապա կառաջարկեմ Սահակ Մինասյանին դիմել համապատասխան մարմիններին հետաքննություն անցկացնելու համար...Դա մեզ բացարձակ չի կաշկանդում եւ դա մեր խնդիրը չէ ... Պարոն Մինասյանը միտումնավոր է «5-6 տարվա խնդիրների մասին» խոսում՝ եւս մեկ նպատակ հետապնդելով՝ շեղել մեզ եւ ձեւավորել կեղծ օրակագ... Այդ բանը նրա մոտ եւս չի ստացվի: Չգիտեմ, թե ովքեր են այս մամլո ասուլիսի «հեղինակները», բայց կասեմ, որ ձեր հաճախորդին շատ վատ վիճակում եք կրկին դրել ... Ինչ-որ ակնարկներ է անում եւ անուններ չի տալիս...Սա պատիվ չի բերում ոչ մեկին եւ տղամարդուն վայել չէ ... «Մամլո ասուլիսի» ժամանակ հնչած անհոդաբաշխ եւ մեկը մյուսին հակասող մտքերին չեմ անդրադառնա, քանի որ բազմիցս անդրադարձել եմ դրանց բոլորին՝ բավական մանրամասն եւ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ... Սահակ Մինասյանը մեզ պատվեր կատարողներ անվանելով` չի բացահայտում, թե ո՞վ է իրեն պատվիրել անցնել հարձակման, որը բավական վատ եւ անորակ ստացվեց ՀՀԿ-ի պաշտպանությունը ՏԻՄ ընտրություններում առուծախի առարկա դարձրած Սահակ Մինասյանի մոտ...Երեւի փորձում է այս քայլով նաեւ շեղել ՀՀԿ վերնախավի ուշադրությունը այն խայտառակությունների վերաբերյալ, որոնք բացահայտվեցին նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ Շիրակի մարզում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց, որը Սահակ Մինասյանը բնութագրեց որպես հաղթանակ, որը տոնել է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը ... Հետաքրքիր է, իսկ եթե ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից, ապա ինչպե՞ս է ՀՅԴ-ի այդ նույն հաղթանակը մեկնաբանելու ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը...ՀՀԿ-ի հաղթանակած տեղում էլ Սահակ Մինասյանը հանդես է եկել ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված թեկնածուի դեմ... Ի դեպ, քանի որ Սահակ Մինասյանն արդեն երրորդ միամիտ եւ պլանավորված մամլո ասուլիսներն է կազմակերպում եւ անդրադառնում է մեր կողմից բարձրաձայնած հարցերին եւ արդեն հոգնեցուցիչ է լսել նրա նույն հարցին վերաբերող տարբեր մտքերը, որը փաստել էին նաեւ բազմաթիվ լրագրողներ, ապա առաջարկում եմ նոր թեմաներ, որոնք եւս վերաբերում են ՇՊՀ-ում Սահակ Մինասյանի կողմից ներդրված նորամուծություններին, որոնց մասին իմացել եմ վերջերս՝ «խաշ փարթիները» եւ այլ «խրախճանքները», որոնք տեղի են ունենում ՇՊՀ ռեկտորի կաբինետում եւ հարակից կաբինետներում շաբաթ եւ կիրակի օրերին...Ապացույցները բազմաթիվ են...Տեսնե՞ս այս անգամ նախորդ ռեկտորից ինչ է որպես «հանցանքի» ապացույց ներկայացնելու... Ի գիտություն պարոն Մինասյանի, ասեմ, որ մենք էլ ենք պայքարելու նրա կողմից գործած անօրինականությունների եւ հանցագործությունների դեմ մինչեւ վերջ, որոնք նա բնութագրում է որպես բարեփոխումներ...Միայն տարական լկտին կարող է նախարարի կողմից մեղմ բնութագրված 9-10 հանցագործությունները եւ ապօրինությունները անվանել բարեփոխումներ ... Շատ ամոթ է մեկնաբանել մահացած մեկի հետ կապված դեպքերը՝միտումնավոր տարածելով ապատեղեկատվություն...Հավելեմ, որ ձեր ֆավորիտուհուն այդ մահացածը ի սրտե ատում էր եւ մասսայաբար նվաստացնում՝ անվանելով վերջինիս դեբիլ եւ անդաստիարակ, ինչպես նաեւ ԲՈԼՈՐԻ մոտ բացասաբար արտահայտվում ձեր մասին... Հ.Գ. Որոշել էի բացարձակ չանդրադառնալ Սահակ Մինասյանի սույն զազրախոսությանը, բայց բազմաթիվ դասախոսներ եւ հազարավոր ընկերներ խնդրեցին անպայման թեթեւ արձագանքել...»։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am