Թունելը, որը Թբիլիսի-Բաթումի ճանապարհը կկրճատի 1 ժամով
Վրաստանում ավարտվել է երկրի ամենաերկար երկաթուղային թունելի՝ Կվիշխեթի-Զվարեի շինարարությունը, որը ունի 8.5 կմ երկարություն: Երկաթուղու ամբողջական արդիականացումը կավարտվի 2020 թվականին, որի շնորհիվ կբարձրանա անվտանգության մակարդակը նշված հատվածում և կկրճատվի Թբիլիսիից Բաթումի ճանապարհի տևողությունը: Նոր թունելի շնորհիվ Բաթումի-Թբիլիսի երթուղին կկրճատվի 1 ժամով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ այս երկու նախագծերն արմատապես կփոխեն Վրաստանի տրանզիտային ներուժը և տնտեսական լանդշաֆտը: Թունելը կառուցել է չինական 23 Bureau of the Chinese Railway ընկերությունը, իսկ վերահսկողությունն իրականացրել են ILF և Deutsche Bahn international կազմակերպությունները:
