«Վերսկսեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները». «Միասին» շարժումը դիմել է Թրամփին, Պուտինի ու Մակրոնին

«Միասին» շարժման անդամները նամակով դիմել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները:

Դիմումի մեջ ասվում է.

ԴԻՄՈՒՄ

Մենք շնորհակալ ենք Ձեզ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հիմնահարցի կարգավորման խնդրում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավարներ, ծավալած երկարամյա գործունեության համար, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական, քաղաքական և մարդասիրական խաղաղ կարգավորման գործընթացում Ձեր առաքելության համար։

Մեր ուղերձը Ձեզ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներ, պայմանավորված է չճանաչված Արցախի Հանրապետության 150 հազար բնիկ հայ բնակչության ճակատագրի համար հիմնավոր տագնապով. նրանք Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել են ակնհայտ ցեղասպանական գործողությունների սպառնալիքի ներքո։

Մենք համոզված ենք, որ հանուն Արցախում ապրող հայերի և այլ ժողովուրդների ներկայացուցիչների իրավունքների և արդարության վերականգնման կա անհրաժեշտություն վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը։

Անկախ այն հանգամանքից, թե գործող ղեկավարներն ինչ դիրքորոշում ունեն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, մեզ, համոզված ենք նաև Ձեզ, հուզում է հայրենիքից վտարված հարյուր հազարավոր մարդկանց ճակատագիրը։ Ընդ որում, ինչպես արդարացիորեն արտահայտվել է ՌԴ Նախագահ Վ․Պուտինը, պետք է գործուն վերահսկողություն հայերի հոգևոր ժառանգության, հուշարձանների, Արցախի նյութական և բնական հարստությունների հանդեպ։ Բռնի տեղահանված մարդկանց միջազգային երաշխիքներով, անվտանգ վերադարձը դեպի տուն չի կարող այլընտրանք ունենալ։

Որպես անվիճելի փաստարկ՝ Ձեր ուշադրությունը բևեռում ենք Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի և մնացյալ հայ գերիների՝ Բաքվում ընթացող «դատավարության» վրա։ 23 հայ պատանդների դեմ առաջադրված են անջատողականության, ահաբեկչության, ռազմական հանցագործությունների աբսուրդային մեղադրանքներ։ Ի հեճուկս միջազգային իրավունքի նորմերի, որ արգելում են կտտանքներն ու խոշտանգումները, խտրականությունը, Բաքվի բանտերում հայ ռազմագերիներին խոշտանգում են։ Դատարանի դահլիճից Ռուբեն Վարդանյանի վերջին լուսանկարները՝ դեմքին կտտանքների ակնհայտ հետքերով, ուղիղ վկայություն են Ալիևի վարչախմբի ապօրինի գործողությունների։ Ձեր միջամտությունը կարող է փոխել իրադրությունը։

Ադրբեջանի իշխանությունների տրամաբանությամբ, 30 տարվա ընթացքում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երեք պետությունների ներկայացուցիչները բանակցություններ են վարել «ահաբեկիչների» հետ՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) չճանաչված, բայց իրավական հիմքերի վրա ձևավորված Հանրապետության նախագահների, արտգործնախարարների և պաշտպանության բանակի հրամանատարների հետ։

Մենք հույսով դիմում ենք Ձեզ՝ վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները՝ հանուն Բաքվում ապօրինի պահվող 23 հայերի անհապաղ ազատ արձակման, Արցախի բնակչության օրինական շահերի պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ընդհատված իրավական գործընթացի շարունակման։

Հարգանքներով՝ «Միասին»

այլընտրանքային, հասարակական-քաղաքական

շարժման համահիմնադիրներ՝

Արամ Գասպարի Սարգսյան

Հրանտ Արարատի Բագրատյան

«Միասին» շարժման խորհրդի անդամներ

Լևոն Ստեփանյան

Լարիսա Ալավերդյան

Նարինե Դիբարյան

Զոյա Ջուլհակյան

Տիգրան Չոբանյան

Արթուր Մուրադյան

Արթուր Մուսայելյան

Լավրենտ Կիրակոսյան

Մեսրոպ Եղիազարյան

Ժասմենա Ղևոնդյան

Ժասմինա Թելյան

Ատոմ Մխիթարյան

Խաչիկ Մանուկյան

Վոլոդյա Հովհաննիսյան

Սիրանուշ Մարտիրոսյան

Սուսաննա Մելիքյան

Աշոտ Համբարձումյան

Հայկ Ղազարյան

Սեյրան Չիլինգարյան

Սուրեն Գրիգորյան

Արփեն Մովսիսյան

Գայանե Ներսիսյան

Սուսաննա Չիպկինյան

Քրիստինե Սիմոնյան

Ստելլա Մեհրաբյան

Սուսաննա Միքայելյան

Աիդա Արշակյան

Անաստաս Իսրայելյան

Աննա Այվազյան

Անի Գուլյան

Արաքս Սարգսյան

Արմինե Ծատրյան

Վահան Կարապետյան

Արզիկ Մխիթարյան

Ավրենտ Գարայան

Գարիկ Աղաբեկյան

Հասմիկ Միքայելյան

Հռիփսիմե Մելիքսեթյան

Ռաֆիկ Անդրեասյան

Աննա Պարսյան

Կարեն Մադոյան

Կարմեն Ավետիսյան

Լուսիկ Մուրադյան

Մարթա Հախնազարյան

Միհրան Շահզադեյան

Նազելի Մարգարյան

Նունե Մկրտչյան

Թամարա Սարգսյան

Օֆելյա Թադևոսյան

Արտեմ Թադևոսյան

Կարեն Ղևոնդյան

Պայքար Ղալումյան

Ստեփան Սահակյան

Սամվել Իգիթյան

Սիրվարդ Մարգարյան

Լիլյա Ավանեսյան

Ստյոպա Սամվելյան

Յուրա Հովհաննիսյան

Առնոլդ Ավետիսյան

Կարինե Հարությունյան

Սերգեյ Սարգսյան

Վազգեն Պետրոսյան

Խաչիկ Մարոզյան

Աիդա Ավանեսյան

Ռայա Նազարյան

Կարինե Մկրտչյան

Ալյոնա Ղուլյան

դիտվել է 811 անգամ
Լրահոս
Նեթանյահուն հակադարձել է Թրամփին․ ՑԱԽԱԼ-ը կմնա Լիբանանի հարավում Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույց Մոջթաբա Խամենեին չի մասնակցել Ալի Խամենեիի հուղարկավորությանը Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am