Խոշորացման առումով խնդիր չկա. ո՞ր տարբերակն է գյուղատնտեսության համար առավել արդյունավետ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2025 թվականների ծրագրի բաղադրիչներից մեկը վերաբերում էր գյուղատնտեսությանը, ի մասնավորի՝ վարկերի տոկոսների սուբսիդավորմանն ու ինտենսիվ այգի հիմնելու դեպքում կատարված ծախսերի մասնակի փոխհատուցմանը: Վերջին շրջանում սկսել են տարբեր կարծիքներ հնչել, որ այդ ծրագրի հիմնական շահառուները խոշոր հողատերերն են, նշվում են նաև որոշ անուններ: Իրականում արդյո՞ք գյուղացիները տուժում են, իսկապե՞ս միայն խոշոր հողատերերն են օգտվում դրանից:

«Փաստ» թերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում ամեն ինչ միանշանակ չէ: Բանն այն է, որ, պայմանականորեն, ասենք, 1000 քմ տարածքի վրա անհնար է իրականացնել այն ծրագրերը, որոնց առումով պետք է տրամադրվեր սուբսիդավորումը: Որևէ մեկն այդպիսի հողակտորի վրա պարզապես չի կարող ապահովել համապատասխան ենթակառուցվածքներ: Իրական նպատակը խոշորացման միջոցով առավել մեծ արդյունավետություն ապահովելն է: Դրա արդյունքում, մեր տեղեկություններով, շատ գյուղացիներ կարողանում են աշխատել օրական մինչև 10-12 հազար դրամ աշխատավարձով, այսինքն՝ ոչ թե 1-2 ամիս, այլ տարին 12 ամիս կայուն եկամուտ ունենալ, միևնույն ժամանակ հնարավոր է լինում ապահովել կայուն արտահանման ծավալներ:

Ինչ վերաբերում է փորձագետների կարծիքին, ապա մասնավորաբար «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը նախ հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է ստացվում, որ ամեն նախաձեռնություն միանգամից վատ է դիտարկվում: «Ցավոք, ունենք այնպիսի գործադիր իշխանություն, որը երբ պարզապես ասում է՝ բարև, հասկանում ես, որ այդ բարևի մեջ լինելու է սխալ: Քանի որ գործադիրն ունի սխալ անելու հատկությունը, կամայական պրոյեկտ, որը գալիս է, առաջին բանը, որ ուզում են անել, բացասական գնահատական տալն է», -ասում է Պիպոյանը:

Նա նշում է, թե որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ գյուղատնտեսության վիճակը մեր երկրում վատանալու էր, բացատրում կոնկրետ օրինակով. «Մեծ պապն ուներ մեծ հող, նա իր հողը թողել էր երեք որդիներին, արդեն այդ հողը երեք անգամ փոքրացել էր, հետո որդիներից ամեն մեկը թողել էր իրենց երկու կամ երեք որդիներին, ևս երկու անգամ փոքրացել էր: Հիմա մի սերունդ էլ է փոխվում, ու այն մեծ հողակտորը փոքր կտորների վերածվեց: Մեկը մշակում է, կողքինը չի մշակում, իսկ փոքր տարածության մեջ արդյունավետ կառավարում չկա։ Պետք էր անել այնպես, որ տեղի ունենա խոշորացում: Խոշորացումը հնարավոր էր իրականացնել երկու եղանակով՝ բոլորին թույլ տալ կամ այնպես անել, որ խոշորը գա, փոքրի հետ միավորվի, կամ փոքրերը միավորվեն իրար հետ, և ստեղծեն արժեք։

Հիմա, երբ քաղաքականության մշակման տեսանկյունից չես կարողանում գտնել այնպիսի լուծում, որ և՛ խոշոր բիզնեսը կարողանա հանգիստ բիզնես անել, և՛ փոքրը պարզապես սպասարկող չդառնա, այդ նույն գյուղացին, որ այսօր պարզապես գործի տեր է դարձել բիզնեսի հաշվին, դժգոհելու է, որովհետև նա արդեն ոչ թե գործընկեր է, այլ սպասարկող: Բայց իրականում այստեղ մեղավորությունը ոչ թե գյուղացունն է կամ բիզնեսինը, այլ քաղաքականություն մշակողինը, որը չի կարողացել այնպիսի քաղաքականություն մշակել, որ հողին շունչ տվողը, որը նաև կապիտալը՝ խոշոր բիզնեսը, պետք է լինի, մի կողմից ցանկանա մտնել խաղի մեջ, մյուս կողմից՝ գյուղացին էլ ուրախանա, որ բիզնեսը եկել է, և ինքը կայուն եկամուտ ունի»:

Այդուամենայնիվ, ինչո՞ւ է թիրախավորվում խոշոր բիզնեսը: «Ապրում ենք մի իրականությունում, որտեղ հարուստներին, կապիտալ ստեղծողին չեն սիրում: Ներդրված չէ համակարգ, որն ունենա որոշակի իմաստով սոցիալական արդարության բաղադրիչ: Սկանդինավյան երկրները դրանով են տարբերվում: Եթե շատ-շատ ես աշխատում, շատ էլ հարկ ես վճարում, եթե քիչ ես աշխատում, քիչ ես հարկ վճարում: Երբ ծայրահեղ աղքատն իր կողքին տեսնում է ծայրահեղ հարուստի, բնականաբար, հասարակությունը բևեռացվում է, կապիտալի նկատմամբ թշնամություն է առաջանում: Հիմա պետությունը պետք է խելք ունենա և այնպես վարվի, որ կապիտալի նկատմամբ թշնամություն չառաջանա, և կապիտալը ստեղծի բարիք: Գյուղերը պետք է ապրեն, այնտեղ պետք է գումար հոսի, բայց այդ գումարը պետք է հոսի այնպես, որ գյուղացին ոչ թե նյարդայնանա, այլ ուրախանա: Պետությունը պետք է կարողանա այնպիսի քաղաքականություն մշակել, որ մի կողմից բիզնեսն ու կապիտալը չորոշեն փախնել, ասելով՝ դա իմ ոլորտը չէ, այսինքն՝ բիզնեսի գումարները հոսեն դեպի այդ ուղղություն, մյուս կողմից՝ հոսեն այնպես, որ գյուղացին չլինի դժգոհ, այսինքն՝ ունենա գործընկերոջ կարգավիճակ, թեկուզ փոքր շահաբաժնի»,-ասում է Բաբկեն Պիպոյանը:

Հավելում է՝ խնդիրը ոչ թե խոշորացումն է, ոչ թե այն է, որ այստեղ խոշորը մասնակցում է, այլ այն, որ չեն կարողանում մշակել մեթոդաբանություն, որ բոլորը լինեն ներառական, թե չէ խոշորի մասնակցելը պրոբլեմ չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Առաջարկում եմ, որ այդ նորահայտ «փրկիչները» հայտարարեն, որ գարնան գալուստը, թռչունների թռիչքը Աֆրիկայից Հայաստան նույնպես հայտարարվի որպես թավշյա իշխանության անձնուրաց աշխատանքի արդյունք. Արման Աբովյան Սպասվում է բեսպրեդելի նոր ալիք (video) Մերսման սրահի անվան տակ սեռшկան բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են Հոգեշնորհ Տ. Հովսեփ աբեղա Հակոբյանը ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմում Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինչու են ՔՊ–ականները շրջանցում Վեհափառի թեման. «Իրավունք» Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել. օդաչուն մահացել է Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ վարորդը մահացել է Անհարկի պետական ծախսերի կրճատման հաշվին` հնարավոր է ավելի բարձրացնել կենսաթոշակների չափը․ «ՀայաՔվե» Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ «Իրավունք». «Не все пропало» հանգստացեք. Կճոյանը դեռ հույսեր ունի «Հրապարակ»․ Աննա Վարդապետյանին «կզոհաբերե՞ն» «Հրապարակ»․ Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ» Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ» «Հրապարակ». Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է Փաշինյանը հոգեբանական սեանս է կազմակերպել․ «Իրավունք» ՔՊ-ի մարզային կառույցներում ակտիվ շարժ է սկսվել. ի՞նչ գործընթացներ են. «Ժողովուրդ» Եվրամիությունը ՔՊ-ի համար նախընտրական անակնկալ ունի. «Ժողովուրդ» Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am