Հայտնի է նախագահ Մուգաբենի պաշտոնը լքելու օրը
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հարկադրված կլինի լքելու պաշտոնը նոյեմբերի 22-ին։ Նման տվյալներ են ներկայացվել իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցության քարտուղարի տեղակալ Փոլ Մանգվանայի կողմից։ Այսպիսով ծրագրվում է, որ արդեն այսօր խորհրդարանի քննարկմանը կներկայացվի իշխանությունից նախագահի հեռացման մասին բանաձևը, իսկ հաջորդ օրը իմփիչմենթի հարցը կդրվի քվեարկության։ Մանգվանան հավելել է, որ ինքն ու իր կուսակցությունը կքվեարկեն գործող նախագահի հեռացման օգտին։
