ТАР գազատարի կառուցումը Սալոնիկում ՝2016 թվականի մայիսի վերջին-հունիսի սկզբին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում տեղի ունեցած «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստի ժամանակ ТАР-ի կառավարիչ տնօրեն Յեն Բրեդշոուն հայտարարել է,որ ակնկալվում է, որ «Անդրաադրիատիկ» (ТАР) գազատարի կառուցումը կմեկնարկի 2016 թվականի մայիսի վերջին-հունիսի սկզբին։ « TAP-ի կառուցման մեկնարկն այդ ժամանակահատվածում տեղի կունենա Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Հունաստանում, որի կառավարության օգնությամբ խողովակները նշանակման վայր են հասցվելու մինչև ապրիլի վերջ»,հայտնել է նա և հավելել է, որ իրենք ակնկալում են, որ խողովակները Ալբանիա կհասցվեն ապրիլի վերջին-մայիսի սկզբին։ TAP գազատարի նախնական հզորությունը կազմելու է 10 միլիարդ խորանարդ մետր, ինչը հետագայում կարող է հասցվել 20 միլիարդ խորանարդ մետրի։ TAP գազատարը հանդիսանալու է TANAP գազատարի շարունակությունը և «Հարավային գազային միջանցքի» բաղկացուցիչ մասը։
