Անդրանիկ Քոչարյանը ստո՞ւմ է

«Հրապարակ» գրում է ․ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարեց, թե հունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորածների հարցով լսումներից հետո որոշ ծնողներ վերցրել են իրենց զավակների մասունքները եւ հուղարկավորել․ «Դա արդյունք չէ՞, կարծում եմ՝ արդյունք է»։ Ասես մեծ հերոսություն է, որ պատերազմից չորսուկես տարի անց ծնողը գտել է որդու մասունքները։ Թե քանի դեպքի մասին է խոսքը, ովքեր են, ասաց` 2 անհետ կորածի մասին է, սակայն հստակ տվյալ չունի։ Անհետ կորածի ծնող Հռիփսիմե Հակոբյանին հարցրինք՝ ովքե՞ր են գտել իրենց զավակների մասունքները։ Ասաց, որ օրեր առաջ Ֆեյսբուքի մի անհայտ էջում կարդացել է` իբր 2 եղբայրների մասունքներ են նույնականացվել, բայց եթե դա ճիշտ լիներ, կիմանային՝ իրար «աչքալուսանք» կտային․ «Մեր ծնողների շրջանում ես չեմ ճանաչում նման մեկին, եթե լիներ, կճանաչեի, որի երեխայի մասունքը տվել են։ Իրենք ստախոս են։ Ես մշտապես ակտիվ մասնակցում եմ մեր խմբի հավաքներին, ակցիաներին, բոլորս իրար ճանաչում ենք, չի եղել նման խոսակցություն, որ մեկին գտել են»։ ԱԺ փակ հավաքին տիկին Հռիփսիմեն ապշել է պաշտոնյաների հայտարարություններից․ «Ալեն Սիմոնյանն ասում էր՝ ոնց որ գնաք դեղատուն` հաց ուզեք, իրենք այդքան ոչ կոմպետենտ են»:

Փաշինյանի հետ տարիներ առաջ հանդիպումից հետո հասկացել է, որ իշխանությունն անհետ կորածների եւ գերիների հարցով չի զբաղվում․ «Իրենց պետք չէ գերիներին վերադարձնել, անհետ կորածներով զբաղվել, իրենց պետք էր մեր տղաներին տանեին կոտորեին, որ կռվով հանձնեին հողերը, իրենք դավաճաններ են»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 28․ 02․ 25 թ համարում։

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Ադրբեջանում գերիների հարցն ենք բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում. Նաիրա Սուլթանյան Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնшմանքը ծնում է թշնամшնք. Արաղչի Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․ Ավինյանը սկսեց մունաթ գալ ու զգուշացրեց ավտոբուսի վարորդներին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակի տեսություն #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանցիները զգուշացրել են՝ կխփե՛ն․ ի՞նչ է կատարվում Հորմուզի նեղուցում․ Հայկ Նահապետյան «Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց». Աշոտյան Իրանի ցանկությունից է կախված. ՌԴ ԱԳՆ–ն` «Բուշեր» ԱԷԿ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու մասին Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման․ Վահե Հովհաննիսյան Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները Հայաստանի մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը ճանապարհ է բացում Ադրբեջանի ոճրագործությունների համար Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am