Լուկաշենկոյի ծրագրերը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի կրկնապատկել Վրաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը: Այդ մասին ասված է բելառուսական պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:Ինչպես նշվում է՝ այն ծրագրվում է հասցնել 200 մլն դոլարի նշագծին: Նոյեմբերի 20-ին Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ, որը Մինսկում է գտնվում եռօրյա պաշտոնական այցով: Հաղորդվում է նաև, որ 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Վրաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 56 մլն դոլարը, դրանից 44 միլիոնը բաժին է ընկնում Վրաստան ներմուծված բելառուսական ապրանքներին:
