Բեքչյանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով նամակ է հղել Էրդողանին
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նոյեմբերի 20-ին նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակում, որի բովանդակության մասին մանրամասներ հայտնի չեն, Բեքչյանն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցին: Պատրիարքական տեղապահը մեկ այլ նամակ է հղել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:
