«Լավ է երազ չես տեսել, որ ես քեզ շալվար եմ նվիրում». Ղրղզստանի նախագահը լրագրողին նվեր է արել. video
Ղրղզստանի նախագահի պաշտոնում աշխատանքն ավարտած Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 20-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում իր ժամացույցը նվիրել է տեղական թերթի լրագրողին։ «Դե Ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր Ամանտուր Մասագուլովը ասել է, որ ինքը երազ է տեսել, թե իբր կապել էր ժամացույց, որն իրեն էր նվիրել նախագահը: Դրան ի պատասխան Աթամբաեւը ձեռքից հանել է ժամացույցը եւ տվել լարգրողին, և կատակով ասել. «Լավ է երազ չես տեսել, որ ես քեզ շալվար եմ նվիրում»,- հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: Ժամացույցը «Այկոլ Մանաս» (Մեծահոգի Մանաս) «նախագահական ժամացույց» է՝ փոշեպատած ոսկով:
