Բաքվում գործարանում պայթյուն է տեղի ունեցել. զոհ կա
Բաքվի Ղարադաղի շրջանի Լոկբատան ավանի տարածքում այսօր ժամը մոտ 11:00-ին պայթյուն է տեղի է ունեցել թուրք գործարարի պատկանող գործարանում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հետաքննություն է անցկացվում:
