Վթար ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին.զոհերի և տուժածների մեջ հայեր կան
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են 50-ամյա Արթուր Մելիքյանի վարած ВАЗ -2107-ը և 38-ամյա Վյաչեսլավ Շամպարով)ի վարած LADA Priora մակնիշի ավտոմեքենաները: Վարորդները և LADA Priora մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 59-ամյա Մայա Շամպարովան տեղում զոհվել է, իսկ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 49-ամյա Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: ՀՀ ԱԻՆ
