Ի՞նչ կապ կարող է լինել Փաշինյանի՝ Փարիզ այցի ու դեսպանի պրոնիկոլական հայտարարության միջև

  «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին մի քանի անգամ «Իքս»-ի միկրոբլոգում հայամետ հայտարարություններ է արել՝ ի հեճուկս տվյալ հարցերի վերաբերյալ Փաշինյանի իշխանության որդեգրած քաղաքականության, ու, ըստ էության, այդկերպ անուղղակիորեն քննադատել է Նիկոլ Փաշինյանին եւ իր հայտարարությամբ հայտնվել է հասարակական-քաղաքական դաշտի քննարկման տիրույթում, բայց այս անգամ ճիշտ հակառակն է՝ ՔՊ-ական թեզեր գեներացնելու համար է հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում: 

Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է. «Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022-ին, Պրահայում,  ստում են, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած»։ Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, եւ այդ ճանաչումը ճակատագրական եղավ Արցախի եւ հայ ժողովրդի համար:

Դեսպանի՝ Ռադիոյում արված հայտարարությունը նիկոլական թեզի բառացի կրկնություն է: Բացի այն, որ հիշատակված փաստաթուղթը երբեւէ չի հիշատակվել բանակցային գործընթացում, որի մաս է կազմել դեսպանի երկիր Ֆրանսիան, բացի այն, որ Պրահայից հետո՝ 2023թ․ հունիսի 13-ին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել էր, որ «Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս», պատմական անհերքելի փաստ է, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրած հռչակագիրը վավերացրել է վերապահումներով՝ 1992 թվականի փետրվարի 18-ին, որի 10-րդ կետը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված համահանրապետական հանրաքվեով անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն է վերաբերում, բացի այս, Ադրբեջանը՝ Մութալիբովի ստորագրությամբ, հռչակագրին միացել է 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, այդ երկրի Մեջլիսը ոչ միայն չի վավերացրել հռչակագիրը, այլեւ չեղարկել է արդեն նախկին նախագահի ստորագրությունը, իսկ 1993 թվականին Հեյդար Ալիեւը ստորագրել է ոչ թե ԱՊՀ հռչակագիրը, այլ՝  կանոնադրությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը 1993 թվականին է միացել ԱՊՀ-ին, երբ Լեռնային Ղարաբաղը՝ ժամանակի օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան, հանրաքվեով հռչակել էր անկախություն: Այս պատմական փաստերի մասին մասնագետները շատ են խոսել, երբ Փաշինյանը, հավանաբար Ալիեւի հրահանգով, չգիտես որտեղից, մեջտեղ բերեց Ալմա-Աթայի հռչակագիրը՝ փորձելով որեւէ փաստաթղթային հիմք հորինել Արցախի հանձնման համար: Մինչդեռ Ալմա-Աթայի հռչակագիրը պետությունների սահմանները չէր ճշտում, այլ ՍՍՀՄ փլուզումն էր արձանագրում:

Թե ինչու հանկարծ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, որը 2024թ․  հոկտեմբերի 30-ին Գորիսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ «Ներքին Հանդ բնակավայրի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից», ինչը Բաքվում ուղղակի հիստերիա էր առաջացրել, կամ` Շվեյցարիայում Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանության ուրացումից հետո «Իքս»-ում «պատահական զուգադիպությամբ» հիշեցրել էր, որ «24 տարի առաջ այս օրը՝ 2001 թվականի հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», հիմա է որոշել ՔՊ-ական քարոզչությամբ զբաղվել, դժվար չէ հասկանալ: Նրա հարցազրույցից առաջ Փաշինյանը Ֆրանսիա էր այցելել, ու ամենեւին բացառված չէ, որ դեսպանի՝ իրեն ուղղված անուղղակի քննադատական գրառումներից Փաշինյանը դժգոհած լինի Մակրոնին: Ու բացառված չէ, որ համապատասխան մեսիջներ են հղվել դեսպանին, եւ նա շտապել է «շտկել» իր սխալներն ու իշխանահաճո թեզեր հնչեցնել: 

Փաշինյանի՝ Փարիզ կատարած վերջին այցի ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարության միջեւ կապի հնարավորության վերաբերյալ մեր հարցը ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը թողեց առանց մեկնաբանության, բայց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին հիշեցրեց՝ ԼՂ հակամարտությանը փոքր-ինչ ծանոթ ցանկացած մեկը հստակ գիտի, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ԼՂ հակամարտության բանակցային փաթեթների համար երբեւէ չի եղել որպես հիմք եւ երբեւէ չի քննարկվել: Մեկ անգամ է դրան փորձել Ադրբեջանը հասնել, սակայն ՄԽ համանախագահների կողմից, որի անդամներից մեկը Ֆրանսիան է, մերժվել է: «Ալմա-Աթայի փաստաթուղթը երբեւէ բանակցային գործընթացի մաս չի կազմել, սա՝ առաջին: Երկրորդ․ պարոն դեսպանին, որի հայտարարություններին ես բավականին զուսպ արձագանք եմ տալիս՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամությունը, խորհուրդ կտայի ծանոթանալ 5 հայտարարություններին, որոնք կատարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարները, այդ թվում՝ նաեւ Ֆրանսիայի նախագահը, ուստի, եթե Ալմա-Աթայով դա արդեն այդպես էր, հարց է առաջանում՝ ինչո՞վ էին պայմանավորված 5 հայտարարությունները: Դժվար թե Ֆրանսիայի նախագահը տեղեկացված չլիներ գործընթացից, այսինքն, այս կետով արդեն դեսպանի հայտարարությունն իրականության հետ կապ ունենալու որեւէ հնարավորություն չի ունենում»,- «Հրապարակ»-ին ասաց Մամիջանյանը:

Բացի այս, մեր զրուցակցի խոսքով, մամուլի հետ շփումներում Մուրադ Փափազյանը, որը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում մեծ հարգանք է վայելում եւ արժանացել է շատ բարձր պարգեւների, ինչպես նաեւ այլ հայտնի գործիչներ, նշել են, որ Ֆրանսիայի գործող նախագահ Մակրոնն իրենց ասել էր, թե զարմացած էր, որ Պրահայում Փաշինյանն այդքան հեշտությամբ այդքան կարեւոր հայտարարություն արեց, փաստացի, փոխարենը ոչինչ չստանալով: «Խոսքը գնում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին»,- հիշեցնում է Մամիջանյանը»։  

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am