Միջնորդություն եմ ներկայացրել, որ ինձ տրամադրեն բոլոր դատավորների, դատախազների, քննիչների, հարկադիր կատարողների ու նրանց մերձավոր ազգականների տվյալները․ Էդգար Ղազարյան («Հրապարակ»)

Կիրակի օրը դատարանը վճռեց մասնակիորեն սահմանափակել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը։ Նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով՝ (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը), հրապարակային քննադատական խոսքի համար։ «Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել Էդգար Ղազարյանին:

- Դատարանը որոշել է, որ իրավունք չունեք կարծիք հայտնելու դատախազների, քննիչների, դատավորների, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի վերաբերյալ: Ուշագրավ է այստեղ հարկադիր կատարողի մասին սահմանափակումը: Երբևէ քննադատե՞լ եք հարկադիր կատարողներին, որ այժմ արգելում են խոսել նրանց մասին: Ինչո՞ւ են նման արգելանք սահմանել:

- Քրեական օրնսգրքի տվյալ հոդվածը վերցրել են ու ինչ պաշտոններ, որ նշված է, քոփի են արել ու ֆիքսել և՛ միջնորդության, և՛ դատավորի որոշման մեջ: Ես ոչ մի հարկադիր կատարողի հետ խնդիր չեմ ունեցել, երբևէ նրանց մասին խոսք անգամ չեմ ասել, հենց դա է ամբողջ խնդիրը: Սահմանափակելով իմ իրավունքները՝ վերցրել են շատ լայն սպեկտոր, ընդգրկումը թեպետ լայն է, սակայն բավականին անորոշ է: Ի դեպ, պրոբացիոն ծառայություն գրություն եմ ուղարկել, քննիչին ևս միջնորդություն եմ ներկայացրել, որ ինձ տրամադրեն բոլոր դատավորների, դատախազների, քննիչների, հարկադիր կատարողների ու նրանց մերձավոր ազգականների տվյալները:

- Ինչո՞ւ:

- Որպեսզի հրապարակային խոսք ասելիս իմանամ` նրանց վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ: Ի դեպ, պետք է հասկանալ՝ այս վճիռը ադրբեջանցիներին ու ՄԱԿ-ի անդամ պետություններին վերաբերո՞ւմ է, թե՞ չի վերաբերում: Դատական նիստի ժամանակ, երբ քննարկում էր ընթանում, պաշտպաններից մեկը հարց ուղղեց այն մասին, որ այժմ Բաքվի դատարաններում ընթանում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատական նիստերը: Արդյոք տվյալ գործերի շրջանակներում կաշկանդվածություն ունե՞մ խոսելու, օրինակ, այդ գործով դատավորների մասին: Ոչ մի հստակ պատասխան չտրվեց, չասվեց, որ դա միայն Հայաստանի իրավապահներին է վերաբերում: Ստացվում է, որ ադրբեջանցիների բոլոր տվյալները նույնպես պետք է ունենամ, որպեսզի հանկարծ նրանց էլ չքննադատեմ:

- Այս գործը կապված է միայն դատավոր Վահե Գրիգորյանի հետ, սակայն Ձեզ արգելում են հրապարակային արտահայտվել մի քանի համակարգերի, ինստիտուտների մասին: Ինչո՞վ է պայմանավորված սա, եթե խնդիրը մեկ անձի հետ է կապված:

- Այո, չկա որոշակիություն: Իմ պաշտպանները այս հարցը բարձրացրել են, խոսքը մարդու իրավունքների սահմանափակման մասին է: Սահմանափակման շրջանակը պետք է լինի խիստ որոշակի: Իմ վարքագիծը պետք է լինի կանխատեսելի թե՛ ինձ համար, թե՛ իմ նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց համար: Ասում են` չի կարելի արտահայտություններ անել տվյալ մասնագիտություն ունեցող անձանց վերաբերյալ: Ի՞նչ արտահայտությունների մասին է խոսքը: Միայն իմ դեմ ներկայացված մեղադրանքում առկա արտահայտություննե՞րը, թե՞ այլ արտահայտություններ ևս: Օրինակ` կարող են նշել, որ հստակ մի քանի եզրույթներ արգելում են կիրառել: Դա ինձ համար էլ հասկանալի գուցե լինի:

- Օրինակ` դատավորներին կարո՞ղ եք կոմպլիմենտ անել, թե՞ դա էլ է արգելված:

- Չգիտեմ, գուցե կոմպլիմենտ անելն էլ է արգելված: Խոսքի նկատմամբ ընկալումները շատ տարբեր են: Մեկին մի բան կարող ես ասել` վիրավորվի, մյուսին նույն բանն ասես՝ ուրախանա, իրեն թվա՝ գովեստի խոսքեր ես շռայլում: Այսինքն` ընկալումները բավականին տարբեր են: Դժվար է ասելը, թե ով ինչպես կընկալի իմ խոսքը: Հետևաբար, սա քայլ է խոսքի ազատության դեմ: Դուք էլ կարող եք մի արտահայտություն թույլ տալ, որից մեկը վիրավորվի, մյուսը` ուրախանա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Ադրբեջանում գերիների հարցն ենք բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում. Նաիրա Սուլթանյան Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնшմանքը ծնում է թշնամшնք. Արաղչի Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․ Ավինյանը սկսեց մունաթ գալ ու զգուշացրեց ավտոբուսի վարորդներին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակի տեսություն #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանցիները զգուշացրել են՝ կխփե՛ն․ ի՞նչ է կատարվում Հորմուզի նեղուցում․ Հայկ Նահապետյան «Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց». Աշոտյան Իրանի ցանկությունից է կախված. ՌԴ ԱԳՆ–ն` «Բուշեր» ԱԷԿ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու մասին Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման․ Վահե Հովհաննիսյան Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները Հայաստանի մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը ճանապարհ է բացում Ադրբեջանի ոճրագործությունների համար Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am