Փաշինյանն իր խորհրդականների և օգնականների անուններն էլ չի հիշում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հնուց ի վեր Հայաստանում ընդունված էր, որ բարձրաստիճան պաշտոնյային գործից ազատում էին, մի տեղ խորհրդական կամ օգնական էին նշանակում, որ պետությունից բարձր աշխատավարձ ստանա։ Նույնն անում է Նիկոլ Փաշինյանը՝ յուրայիններից ում պաշտոնանկ է անում, անգործ չթողելու, չնեղացնելու, ընդդիմության շարքերը չհամալրելու համար, իրեն խորհրդական ու օգնական է կարգում։ Ասում են՝ նրանց մի մասին անգամ չի ճանաչում, ոմանց անունները չի հիշում եւ տեսնում է դեպքից դեպք։

Նիկոլ Փաշինյանն ունի երկու գլխավոր խորհրդական՝ նախկին նախարար Արտակ Քամալյանը, նախկին մարզպետ եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։ Մյուս խորհրդականներն են Լոռվա նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, Սերժ Սարգսյանի ժամանակ Իրանում նախկին դեսպան Արտաշես Թումանյանը, եւ մեկ հասարակական հիմունքներով խորհրդական՝ կենսագրություն չունեցող Սուրեն Մաղաքյանը, որի միակ պաշտոնը ինչ որ անհայտ «Լիարժեք կյանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնն է եղել։

Փաշինյանը նաեւ 4 օգնական ունի՝ ազգությամբ ասորի Արսեն Միխայելովը, բժիշկ-ատամնաբույժ Գագիկ Իսախանյանը, նախկին մարզպետ Դավիթ Գեւորգյանը, «ԱլիքՄեդիա» լրատվականի միջազգային լուրերի թարգմանիչ Կարինե Դավոյանը։ Փաստացի Փաշինյանն ունի 5 խորհրդական եւ 4 օգնական։ Չենք կարող չհիշատակել նաեւ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, ով ՔՊ-ական պատգամավոր էր, հետո նշանակվեց Շիրակի մարզպետ, ապա Փաշինյանի օգնական, իսկ այժմ մամուլի խոսնակ։ Բաղդասարյանը տարբերվում է բոլոր վարչապետների բոլոր նախորդ խոսնակներից նրանով, որ չի շփվում լրագրողների հետ, չի պատասխանում նրանց զանգերին, բայց ուղեկցում է վարչապետին ամենուրեք եւ անգամ պաշտոնական կարեւոր հանդիպումներին է մասնակցում, բայց ոչ ոք չգիտի, թե նա ինչ դեր է խաղում մեր իրականությունում։
Այս բոլոր մարդիկ, հիշեցնենք, ստանում են ահռելի աշխատավարձեր՝ ոչինչ չանելու դիմաց, պարզապես Նիկոլ Փաշինյանը նրանց թույլ է տվել պետական բյուջեի հաշվին լավ ապրել։ Պարզ չէ, թե նրանք ինչ խորհուրդներ են տալիս վարչապետին, ինչում են նրան օգնում, եթե նա այսքան սխալներ է անում, շատ հարցերում սխալ է կողմնորոշվում եւ իր որեւէ սխալ չի ընդունում։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am