Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հովիկ Աբրահամյանին գիդ նշանակել Մոնումենտում
«Մենք առաջին երկիրն ենք, որ կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս կատակեց, որ դրանք շատ կարևոր նշանակություն ունեն տուրիզմի զարգացման համար: «Մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք այդտեղ գիդ նշանակել»,- նշեց նա։
