Բաբայանի փաստաբանը հանդես է գալիս պաշտպանական ճառով
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով նիստը։ Պաշտպանական կողմը հանդես է գալիս ճառով։ Փաստաբան Ավետիս Քալաշյանը նշել է, որ Բաբայանին մեղսագրվող որևէ հոդված չի հիմնավորվել։
