Մուգաբեն բոլորին բարի գիշեր է մաղթել հրաժարականի մասին հայտարարելու փոխարեն
BBC- փոխանցմամբ, Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն իր հեռուստատեսային ուղերձում այդպես էլ չի հայտարարել հրաժարականի մասին՝ ի զարմանս շատերի: Սպասվում էր, որ զինվորականների հետ բանակցությունների արդյունքում Մուգաբեն կհայտարարի իր լիազորությունները կամավոր հանձնելու մասին, հաղորդում է : Ուղերձը տևել է 20 րոպե, բայց բոլորին բարի գիշեր մաղթելով՝ նախագահն այդպես էլ չի ասել, որ հրաժարական է տալիս: Ավարտելով հեռուստատեսությամբ հեռարձակվող իր ուղերձը, մինչև որի վերջը բոլորը սպասում էին, որ նախագահը կտրվի ճնշումներին և կհայտարարի, որ վայր է դնում իր լիազորությունները, Մուգաբեն ընդամենը ասել է. «Շնորհակալություն, բարի գիշեր»:
