Մեծ բան չէ. Թուրքիայի փոխվարչապետը`ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնության կրճատման որոշման մասին
Hurriet պարբերականի փոխանցմամբ, Տնտեսության հարցերով Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության թեկնածուների աջակցման ծրագրի շրջանակներում Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնության չափի կրճատումն իրենց համար որևէ կարևորություն չի ներկայացնում և առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա Թուրքիայի տնտեսական վիճակի վրա: «Մեծ բան չէ, 108 մլրդ-ի մեջ 105 մլն-ից եք խոսում, լուրն ինքնին վատ ազդեցություն է թողնում, իհարկե, սակայն ինքն իրենով լուրջ ազդեցություն չունի», - ասել է փոխվարչապետը: Թուրքական լրատվամիջոցները, սակայն, ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ սա ԵՄ կողմից Թուրքիայի դեմ քաղաքական նկատառումներով իրականացված առաջին տնտեսական պատժամիջոցն է:
