Առաջարկում է գյումրեցիներին «ավինյանաբար» «ասեք-կանենք» թեզը, որպեսզի հետո կյանքի կոչի «ասեք-խաբենք»-ը

Տեսնելով, թե ինչ քարոզչական ակտիվություն է ցուցաբերում Գյումրիի ՔՊ-ական թեկնածուն, պարզապես զարմանում ես, թե ում են ուզում խաբել:

Հետաքրքիր են իրենց մոտեցումները, այս կամ այն խնդրի վերաբերյալ:

Նախկին բոլոր կատարված աշխատանքները փորձում են իրենց վերագրել, երբ իրենք կապ չեն ունեցել դրա հետ:

Իսկ ինչ չի կատարվել, փորձում են ձևացնել, թե իրենք քաղաքային իշխանություն չեն ունեցել, այդ իսկ պատճառով էլ պատասխանատվություն չեն կրում դրա համար:

Իսկ իրականությունն այն, որ նրանք նախկին արած գործերի հետ, իրոք, կապ չունեն, իսկ ինչ վերաբերում է չարած գործերի մասին, ապա դրա մեղավորության մեծ մասն ընկնում է կառավարության վրա:

Քանզի Գյումրու խնդիրները և այն ռեսուրսները, որոնք ծախսվում են քաղաքի վրա, ուղղակի անհամատեղելի են, քանզի խնդիրները շատ են, իսկ ռեսուրսները՝ քիչ:

Այսօրվա քաղաքի բյուջեն կազմում է ընդամեն մոտ 14 մլն դոլար, մինչդեռ չլուծված և քաղաքի առաջ կանգնած խնդիրների համար անհրաժեշտ են բազմապատիկ ավելի շատ ռեսուրսներ:

Դա հասկանում են բոլորը, և այդ իսկ պատճառով մարդիկ թերահավատ են այն խոստումներին, որոնք տրվում են մարդկանց:

Մինչդեռ պետք է մարդկանց չխաբել և ներկայացնել իրականությունը:

Բայց դրա մեջ էլ շահագրգրված չեն շատերը:

Սակայն այս շարքում հատկապես փարիսեցիությամբ են տարբերվում քաղաքի ՔՊ-ականները:

Սրանք, առանց ամոթի, նոր խոստումներ են տալիս, ինչպես որ դա կատարում էին 2023-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, հույս ունենալով, որ գյումրեցիները երևանցիների ընտրության ժամանակվա խաբեության մասին շատ տեղյակ չեն:

Սակայն, սխալվում են, քանզի մեկ անգամ սուտ խոսողը, նույնը կանի նաև հաջորդ անգամ: Քանզի նրանց, բացի իրենց քվեից (իշխանություն պահելուց), ուրիշ ոչինչ հետաքրքիր չէ:

Դա հասկացել են արդեն թե՛ երևանցիները, և թե՛ գյումրեցիները:

Սա է իրականությունը:

Արմեն Կիրակոսյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am