Ողջաբերդում իրավիճակը շարունակում է լարված մնալ... (video)
Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչները պահանջում են հետ վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին, որի լիազորությունները կասեցվել էին ամիսներ առաջ։
Ակցիայի մասնակցի խոսքով, համայնքապետի լիազորությունները ժամանակավոր էին կասեցվել և այդ ամիսների ընթացքում գյուղի արոտավայրերն օտարվել են, և բնակիչներն այդ մասին որևէ տեղեկություն չեն ունեցել։
