Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ
Զիմբաբվեի գործող նախագահ Ռոբերտ Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ, այս մասին հայտնել է Reuters-ի անանուն աղբյուրն, ով մասնակից է եղել Մուգաբեի ներկայացուցչների և զինվորականների հետ բանակցությունների ժամանակ: Մուգաբեն առաջիկայում հանդես կգա հեռուստաուղերձով: Ավելի վաղ՝ հաղորդվել էր, որ 93-ամյա նախագահը փորձել է բազմաթիվ տարբեր «հնարքներ», որոնց թվում են սպառնալիքներն ու խոսելուց հրաժարվելը։ Երեկ էլ նա հացադուլ էր հայտարարել՝ ի նշան իրեն տնային կալանքի ենթարկելու դեմ բողոքի։
