iPhone-ի լիցքավորիչը դարձել է վիետնամցի դպրոցականի մահվան պատճառ. լուսանկարներ
iPhone 6 հեռախոսի լիցքավորման լարը, որը միացված է եղել վարդակին, քնած ժամանակ սպանել է վիետնամցի 14-ամյա աշակերտուհուն: Դստեր մարմինը ծնողները հայտնաբերել են առավոտյան, իր ննջասենյակում:
Ինչպես պարզվել է՝ քնած ժամանակ աղջիկը դիպչել է լիցքավորման մալուխին, որը սպանել է նրան հոսանքի լիցքով։ Ոստիկանները հայտնաբերել են լիցքավորման լարը, որի մալուխներն առանց պաշտպանիչ շերտի են եղել:

