Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովն այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնում է Trend-ը։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լավրովի գլխավորած պատվիրակությունը։ Լավրովը նոյեմբերի 19-20-ը պաշտոնական այցով կգտնվի Բաքվում։ Այցի շրջանակում ծրագրված են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ՌԴ արտգործնախարարի հանդիպումները։
