Դիեգո Սիմեոնեն կտեղափոխվի՞ «Էվերթոն»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բացառում է այն փաստը, որ ինքը կգլխավորի «Էվերթոնը»: «Էվերթոնը» գտնվում է մենեջերի որոնման մեջ է, և ղեկավարությունը պաշտոնի համար իդեալական թեկնածու է համարում «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, բայց արգենտինացին ինքը հայտարարել է, որ մոտ ապագայում չի պատրաստվում հեռանալ մադրիդյան ակումբից: «Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ իմ ապագան կապված է «Ատլետիկո Մադրիդի» հետ և նրանք ստիպված կլինեն հանդուրժել ինձ նվազագույնը ևս մի քանի տարի: Դրանում ես միանգամայն վստահ եմ»,- հայտարարել է Սիմեոնեն:
