Հրդեհի հետևանքով 19 մարդ է զոհվել
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի հարավում բռնկված հրդեհի պատճառով 19 մարդ է զոհվել և ևս 8-ը տուժել են: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել Պեկինի կուսկոմի քարտուղար Ցայ Ցին եւ Պեկինի քաղաքապետի պաշտոնակատար Չժեն Ցզինին։ Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 18-ին տեղական ժամանակով մոտավորապես 18,00-ին Դասին շրջանում: Դեպքի վայր եկած հրշեջները հրդեհը մարել են 3 ժամվա ընթացքում: Հրդեհի պատճառների մասին տեղեկություն չի հայտնվում:
