Հիմա հերթը հասել է Գյումրիին... Գյումրու «ավինյանն» ընտրություններից առաջ խոստանում է,

Ինչպես հայտնի է, մարտի 30-ին Գյումրիում պիտի անցկացվեն քաղաքի ավագանու ընտրություններ, որին մասնակցելու է նաև իշխանությունը՝ քաղաքապետի ԺՊ նշանակած Սարիկ Մինասյանի դեմքով:

Ինչքան էլ որ ասեն, թե՝ «մեր Սարիկն» անկուսակցական է, միևնույն է, նա համաձայնվել է դառնալ ՔՊ-ական, և ուրեմն՝ իր վրա է վերցրել նաև ՔՊ-ի բոլոր բացասական բարքերի բեռը:

Իսկ այդ բարքերից ամենահայտնին ՔՊ-ի խաբեությունն է, առաջին հերթին՝ իր ընտրողներին:

Հիշենք, թե ինչ էր խոստանում Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:

Նրա գլխավոր կարգախոսը այն ժամանակ. «Ասեք՝ կանենք»-ն էր:

Նրանք շրջում էին Երևանի թաղերով և խոստանում քաղաքացիներին, թե ինչ ցանկություն որ ունեն, կլուծվի, եթե իրենց թեկնածուն ընտրվի քաղաքապետի պաշտոնում:

Թե ինչ կատարվեց դրանից հետո, բոլորին է հայտնի: Սակայն դա առավել հայտնի է երևանցիներին: Գյումրեցիներն այդ ոճին միգուցե անդրադառնան ընտրություններից հետո, երբ ՔՊ-ի թեկնածուն կարողանա ավինյանական ոճով խաբել իր համաքաղաքացիներին:

Օրինակ, տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին Ավինյանը մինչ ընտրությունները չէր խոստանում քաղաքացիներին: Չէր հայտարարում, որ քաղաքի կենտրոնի կարմիր գծերը պիտի թանկացնեն 13 անգամ: Չէր խոստանում, որ քաղաքի բոլոր առևտրի օբյեկտների տուրքերը պիտի բարձրացներ:

Ճիշտ հակառակ խոստումներով էին հանդես գալիս:

Ընտրվելուց հետո Ավինյանն ու իր թիմը 180 աստիճան փոխեցին իրենց մոտեցումները: Այսինքն, խաբեցին երևանցիներին՝ բոլոր առումներով:

Հիմա հերթը հասել է Գյումրիին:

Հիմա Գյումրու «ավինյանն» ընտրություններից առաջ խոստանում է, որ.

-տրանսպորտի գինը չի բարձրանա,

-մարդկանց գույքահարկը չի բարձրանա:

Գյումրիի «ավինյանի» այս խոստումները լսելիս երևանցիների ծիծաղը կարող է գալ: Սակայն գյումրեցիները ավելի հումորով ժողովուրդ են, և իրենց խաբելն ավելի դժվար կլինի:

Գյումրիի այսօրվա ԺՊ-ն հայտարարում է, թե ներկայիս քաղաքում գործող 89 միկրոավտոբուսների աշխատանքը կերկարացվի մինչև 21։30, իսկ հետագայում՝ նաև մինչև 22։00:

Հարց կարող է առաջանալ՝ պարոն Սարիկ Մինասյանն ընտրությունների՞ն է սպասել, որ մարտի մեկից այդպիսի որոշում է ուզում ընդունել:

Ի դեպ, Գյումրուն ընդամենը 89 միկրոավտոբուս ունենալը շատ քիչ է:

Պաշտոնական տվյալներով՝ քաղաքում ապրում է մոտ 150 հազար մարդ: Իսկ դա նշանակում է, որ նման քանակի համար անհրաժեշտ է մոտ 80 հատ 40-60 տեղանոց ավտոբուս կամ առնվազն 160 միկրոավտոբուսային շարժակազմ:

Դա ապահովելը դժվար գործ չէ:

Բավարար է արձանագրել, որ, օրինակ, Երևանի ավտոբուսային պարկի վերափոխման արդյունքում հսկայական քանակի 20-40 տեղանոց ավտոբուսներ են ազատվել: Դրանց օգտագործումը Գյումրիում հնարավորություն կտա քաղաքի տրանսպորտի աշխատանքները երկարացնել նույնիսկ մինչև 23.00-ն:

Միայն դրանից հետո հնարավոր կլինի քաղաքում կազմակերպել երեկոյան հանգստի միջավայր:

Այս խնդրի լուծման համար ոչ շատ ռեսուրս է պետք, ոչ էլ շատ խելք: Պիտի լինի կամք և պատասխանատվություն գյումրեցիների նկատմամբ, որ այս տարրական խնդիրը լուծվի:

Էլ չենք ասում, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ 5 էլեկտրոբուսներ, որոնք որպես նվեր ստացել էր Գյումրին, մինչ այսօր բյուրոկրատական քաշքշուկների պատճառով չեն մտցվել քաղաքային տրանսպորտային ցանց, ինչն իսկական խայտառակություն է:

Մնացած քաղաքային խնդիրների մասին կխոսենք այլ հոդվածներում:

Իսկ գյումրեցիներին կոչ կանենք չհավատալ արդեն մեկ անգամ խաբած ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչներին:

Արմեն Կիրակոսյան

Աղբյուրը՝ zham.am

դիտվել է 1063 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am