Զգուշացրել են հնարավոր փոթորկի մասին
Այսօր հատուկ զգուշացում է արվել Ղրիմի բնակչությանը` եղանակային էքստրեմալ պայմանների հետ կապված: Հաղորդվում է, որ նոյեմբերի 20-ի առավոտյան և ցերեկը, նոյեմբերի 21-ի գիշերը Ղրիմում սպասվում են հորդառատ անձրևներ` բարձրադիր գոտիներում` ձյան տեսքով, ինչպես նաև` քամու ուժգնացում: Ղրիմի Արտակարգ Իրավիճակների Նախարարությունը կոչ է արել բնակչությանը` պահպանել անվտանգության կանոնները:
