Ձերբակալվել է փաստաբան
Փաստաբան Վաղինակ Աթոյանը ձերբակալվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Փաստաբանը ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում»,-ասաց Խաչատրյանը։ Փաստաբանը կասկածվում է կաշառք պահանջելու մեջ։ Աթոյանը մոտ կես մլն դրամ գումար է պահանջել «Նուբարաշեն»-ում գտնվող կալանավորի քրոջից։
