Սպիտակցի Հայկոյի որդու գործով Քննչական կոմիտեն անորոշության մեջ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործով քննչական կոմիտեն հայտնվել է անորոշ վիճակում։ Բանն այն է, որ հայտնի երգչի որդու` Հրաչյա Ղեւոնդյանի քրեական հետապնդման ժամկետը լրանում է, քննչական կոմիտեն պետք է որոշում կայացնի. կա’մ գործը կարճի, կա’մ այն ուղարկի դատարան։

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հրաչյա Ղեւոնդյանի կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին։ Գլխավոր դատախազությունը մինչեւ վերջ պայքարեց, հասավ մինչեւ Վճռաբեկ դատարան ու արդյունքում պարտվեց, քանի որ հիմքեր չկան կալանքի: ՀՀ դատարանները հրաժարվեցին երգչի որդուն կալանքի տանել։

Ինչպես հայտնի է, 2024 թվականի մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։

Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն. նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել:

Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր պահես»:

Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:

Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Սպասվում է բեսպրեդելի նոր ալիք (video) Մերսման սրահի անվան տակ սեռшկան բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են Հոգեշնորհ Տ. Հովսեփ աբեղա Հակոբյանը ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմում Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինչու են ՔՊ–ականները շրջանցում Վեհափառի թեման. «Իրավունք» Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել. օդաչուն մահացել է Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ վարորդը մահացել է Անհարկի պետական ծախսերի կրճատման հաշվին` հնարավոր է ավելի բարձրացնել կենսաթոշակների չափը․ «ՀայաՔվե» Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ «Իրավունք». «Не все пропало» հանգստացեք. Կճոյանը դեռ հույսեր ունի «Հրապարակ»․ Աննա Վարդապետյանին «կզոհաբերե՞ն» «Հրապարակ»․ Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ» Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ» «Հրապարակ». Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է Փաշինյանը հոգեբանական սեանս է կազմակերպել․ «Իրավունք» ՔՊ-ի մարզային կառույցներում ակտիվ շարժ է սկսվել. ի՞նչ գործընթացներ են. «Ժողովուրդ» Եվրամիությունը ՔՊ-ի համար նախընտրական անակնկալ ունի. «Ժողովուրդ» Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am