ԵՄ-Թուրքիա հանդիպումը չեղարկվել է
Էներգետիկ նախագծերի քննարկման նպատակով ԵՄ-ի և Թուրքիայի պատվիրակությունների միջև հանդիպումը, որը պետք է կայանար նոյեմբերի 20-ին, Բրյուսելում, չեղարկվել է։ Այս մասին գրում է Haber 7-ը։ Բանակցություններին Թուրքիայի պատվիրակությունը պետք է գլխավորեր էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը։ Հանդիպումը, որը հանդիսացել է կարևոր Թուրքիայի հետ ԵՄ կապերի ակտիվացման պլանում, չեղարկվել է որոշակի դժվարությունների պատճառով։
